Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Մղձավանջ

Մղձավանջ
23.11.2023 | 21:36

Անտանելի է ուշ աշնանային սարթ մայրամուտը,

երբ հիշողության ջրհորդաններով

չլռող ցավը շարունակում է

կարոտի ոսկե անձրև գլորել:

Երբ գիշերային տագնապների մեջ

կորուստներիդ սև ձայնապնակը

իր հին հանգերգով նորից պտտվում,

գալիս կանգնում է

նույն անպատասխան հարցմունքի վրա.

-Այդ ու՞ր գնացին, այդ ու՞ր մնացին:

Սարսափելի է ուշ աշնանային սարթ մայրամուտը:

Ճերմակափետուր աղավնու թուխսը

Վաղուց է չկա:

Նրա հին բնում

թունավոր օձն է

հիմա ձու դնում:

Վահագն Մարտիրոսյան

20.11. 20

Դիտվել է՝ 4823

Մեկնաբանություններ